Ընթացիկ մրցաշրջանում «Արսենալի» լավագույն ռմբարկու Ալեքսիս Սանչեսը բաց կթողնի Պրեմիեր Լիգայում «Տոտտենհեմի» հետ առաջիկա դերբին, որը կկայանա այս շաբաթ:
Հիշեցնենք, որ չիլիացի հարձակվողը ծնկատակի ջլի վնասվածքի պատճառով չմասնակցեց «Աստոն Վիլլայի» դեմ նախորդ տուրի խաղին: Ալեքսիսը մինչ այժմ չի ապաքինվել, ինչի պատճառով բացառվում է նրա մասնակցությունը շաբաթ օրվա խաղին:
-Վերջին տվյալներով, Ալեքսիսը դեռ պատրաստ չէ: Նա կարող է վերադառնալ «Լեսթերի» դեմ խաղին: Նա մարզվում է, սակայն դա վերականգնողական մարզումներ են,- ակումբի պաշտոնական կայքին հայտնել է «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը: