• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սանտի Կազորլան հավատում է «Արսենալի» լուսավոր ապագային

Սանտի Կազորլա«Արսենալի» կիսապաշտպան Սանտի Կազորլան հավատում է, որ իր ակումբը հաջորդ մրցաշրջանում կարող է տիտղոս նվաճել:

Նախորդ մրցաշրջանում իսպանացին «զինագործների» կազմում հաջող հանդես եկավ: Հիշեցնենք, որ Վենգերի սաները նախորդ մրցաշրջանի վերջին 10 խաղերից ութում հաղթեցին, ինչի շնորհիվ էլ մրցաշրջանն ավարտեցին լավագույն քառյակում և հնարավորություն ստացան մասնակցելու Չեմպիոնների Լիգային: Կազորլան կարծում է, որ այդ հաջողությունները շատ կարևոր էին իրենց համար:

-Երբ մենք չենք հաղթում և չի ստացվում հասնել այն արդյունքին, որին տրամադրված էինք, կորցնում ենք մեր վստահությունը: Սակայն հետո մենք կարողանում ենք ամեն ինչ շտկել:

Մենք հիանալի ֆուտբոլիստներ ունենք: Ես վստահ եմ, որ շարունակելու ենք լավացնել մեր խաղը: Հաջորդ մրցաշրջանն ավելի լավ է լինելու և մենք կկարողանանք տիտղոս նվաճել,- Կազորլայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Հետաքրքիր փաստեր