«Էվերթոնը» հաղթելով «Բորնմուտին»՝ վճռեց «Լեսթերի» և «Լիդսի» ճակատագրերը, նրանց ուղարկելով Չեմպիոնշիպ:
Պրեմիեր լիգայի վերջին տուրից առաջ արդեն պարզ էր Չեմպիոնշիպ տեղափոխվող մի ակումբի անունը։ «Սաութհեմպտոնին» միանալու վտանգը կախված էր միանգամից երեք ակումբների գլխին, սակայն բախտը ժպտաց միայն «իրիսներին»։
«Բորնմուտի» դեմ ամենակարևոր երեք միավորը «Էվերթոնին» բերեց Աբդուլահ Դուկուրը՝ գեղեցիկ և ճշգրիտ հարվածով՝ 1:0։
Միաժամանակ «Լիդսը» ջախջախվեց «Տոտտենհեմից» 1-4 հաշվով, իսկ «Լեսթերը», թեև 2-1 հաշվով հաղթեց «Վեստ Հեմին», սակայն դա բավարար չեղավ նրանց փրկության համար։