«Սաութհեմպտոնը» միացել է բրազիլիական «Ինտերնասիոնալի» հարձակվող Լեանդրո Դամիաոյի համար պայքարին:
Հայտնի է, որ տաղանդավոր ֆուտբոլիստին ձեռք բերելու համար մի քանի անհաջող փորձ է կատարել «Տոտտենհեմը»: Այժմ լոնդոնցիների հետաքրքրությունը դեպի Դամիաոն կորել է, սակայն հարձակվողը դեռևս կարող է հայտնվել Պրեմիեր Լիգայում. նրան ձեռք բերելու մեծ ցանկություն ունի «Սաութհեմպտոնը»:
Որոշ տեղեկությունների համաձայն, «Սաութեմպտոնի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն անգամ պատրաստ է ակումբի համար տրանսֆերային ռեկորդ գրանցել` Լեանդրոյի համար վճարելով 21 մլն ֆունտ: Սակայն բրազիլիացին ինքն էլ, դեռ չի կողմնորոշվել իր ապագայի հարցում:
-Ներկա պահին ամեն ինչ հանդարտվել է, բայց մենք դեռևս սպասում ենք զանգի Եվրոպայից: Այո, «Սաութհեմպտոնն» առաջարկություն արել է, սակայն մենք որոշել ենք սպասել ավելի հեղինակավոր ակումբի առաջարկի,- գործակալ Վինիցիուս Պրեյտսի խոսքերն է մեջբերում Daily Star-ը: