«Սաութհեմպտոնի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը ցանկանում է իր թիմի պաշտպանությունն ուժեղացնել «Ատլետիկոյի» և Բելգիայի ազգային հավաքականի պաշտպան Տոբի Ալդերվերելդի օգնությամբ:
Այս ամռանը «սրբերի» պաշտպանության կենտրոնը լուրջ կորուստ ունեցավ՝ ի դեմ Դեյան Լովրենի, ով այժմ պաշտպանում է «Լիվերպուլի» գույները: Կումանն արդեն պայմանագիր է ստորագրել Ֆլորին Գարդոշի հետ, սակայն նոր համալրման կարիքը զգացվում է:
Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, տրանսֆերների համար Կումանը դեռ բավական գումար ունի, և ակումբը պատրաստվում է մի մասը տրամադրել 25-ամյա Ալդերվերելդին գնելու համար, ում համար պայքարում է նաև «Մոնակոն»:
Ավելացնենք, որ ընդամենը մեկ տարի առաջ Ալդերվերելդը 6 մլն ֆունտի դիմաց «Այաքսից» տեղափոխվեց «Ատլետիկո»: Այս ամռանը Տոբին իր երկրի ազգային հավաքականի կազմում մասնակցեց աշխարհի առաջնությանը: