Պրեմիեր Լիգայի 4-րդ տուրի այսօրվա առաջին խաղում «Սաութհեմպտոնը» հյուրընկալել էր «Նորվիչ Սիթիին»։
«Սրբերը» վստահ խաղ անցկացրին սեփական հարկի տակ՝ երեք անպատասխան գնդակ ուղարկելով հյուրերի դարպասը։ Խաղի ելքի վրա իր ազդեցությունն ունեցավ 31-րդ րոպեին Սթիվեն Ուիթաքերի հեռացումը։ Առաջին խաղակեսի վերջին րոպեին Գրացիանո Պելեն բացեց հաշիվը, իսկ երկրորդ խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ Դուշան Տադիչը։
Այս հաղթանակից հետո «Սաութհեմպտոնը»՝ վաստակած 5 միավորով բարձրացավ 10-րդ հորիզոնական։
Գոլեր․ Պելե՝ 45ր, Տադիչ՝ 64ր, 67ր
Հեռացում․ Ուիթաքեր՝ 31ր։