Իտալական «Լացիոյի» արգենտինացի հարձակվող Մաուրո Սարատեն, ով անցած մրցաշրջանում վարձավճարով հանդես էր գալիս «Ինտերում», հունվարին կարող է տեղափոխվել Անգլիա:
Guardian-ի հաղորդմամբ Սարատեի գործակալը արդեն մեկնել է Անգլիա՝ բանակցելու Պրեմիեր Լիգայի ակումբներից մեկի հետ: Այժմ հայտնի չէ, թե կոնկրետ որ ակումբի մասին է գնում խոսքը: Պարբերականի հաղորդմամբ այն կարող է լինել «ՔՊՌ»-ն, «Նյուքասլը» կամ «Վեստ Հեմը»:
Սարատեն «Լացիոյում» է 2009թ-ից, մասնակցել է 67 խաղի, որոնցում խփել է ընդամենը 12 գնդակ: