«Չելսիի» հարձակվող Արմանդո Բրոյան հուսով է, որ «Վուլվերհեմպտոնի» դարպասը խփած իր գոլը կդառնա իր բազում գոլերի հիմքը լոնդոնյան ակումբի կազմում:
Շաբաթ օրը «Սթեմֆորդ Բրիջում» հենց Բրոյան դուրս եկավ փոխարինման՝ վերջին րոպեին սահմանելով վերջնական հաշիվը՝ 3-0: Այս գոլը Արմանդոյի համար առաջինն էր «կապույտների» կազմում:
21-ամյա ալբանացին չափազանց երջանիկ է և հույս ունի, որ կկարողանա շարունակել օգուտ տալ հարազատ ակումբին։
«Դա անիրական պահ էր ինձ և իմ ընտանիքի համար, և նույնիսկ ավելի լավ, քանի որ այսօր հայրիկիս ծննդյան օրն է: Ես գոլ խփեցի նրա համար, ինչը ավելի լավն է դարձնում այս պահը»:
«Ուստի ես չափազանց երջանիկ եմ: Տղաները պարզապես հիանալի խաղացին, հիանալի օր էր»:
«Սա իմ հարազատ ակումբն է, ես սիրում եմ այս ակումբը և ես երկրպագում եմ այս ակումբին դեռ մանկուց»:
«Զարմանալի զգացում է քո սեփական գոլը խփելը «Սթեմֆորդ Բրիջում» մեր երկրպագուների աչքի առաջ: Նրանք զարմանալի են:
«Սա իմ առաջինն է, բայց հուսով եմ՝ շատերից առաջինը»:
«Ես ամեն օր երախտապարտ եմ այս ֆուտբոլային ակումբում լինելու հնարավորության համար: Հուսով եմ, որ կարող եմ շատ գոլեր խփել երկրպագուների և իմ թիմակիցների համար»,- Բրոյայի խոսքերն է մեջբերում The Independent-ը։