«Սելտիկի» ֆուտբոլիստ Քրիս Կոմմոնսը ցանկանում է Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչում խաղալ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
-Քանի որ ես Անգլիայից եմ, ապա այս փուլում կցանկանայի խաղալ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Ես երկրպագում էի այս ակումբին իմ մանկության տարիներին, և ինձ համար երազանք է խաղալ նրանց դեմ,- ասել է նա:
«Սելտիկի» խաղացողը խոսել է նաև իր ակումբի մասին:
-Եթե դա լինի մեր օրը, ապա մենք կհաղթենք յուրաքանչյուր մրցակցի: Մենք ապացուցել ենք սա և´ մեր երկրի ակումբային առաջնությունում, և´ Չեմպիոնների Լիգայում: Կարող ենք հաղթել ցանկացած ուժեղ ակումբի,- նշել է ֆուտբոլիստը: