«Վեստ Հեմի» գլխավոր մարզիչ Սեմ Էլլարդայսը կարծում է, որ Անգլիայի ագզային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը վախենում է հավաքական հրավիրել Էնդի Քերոլին հասարակության արձագանքի պատճառով:
Գարնան գալուն պես 24-ամյա Քերոլն իսկապես ծաղկեց: Պրեմիեր Լիգայի վերջին երեք խաղերում ֆուտբոլիստը երեք գոլի հեղինակ է դարձել և կատարել մեկ արդյունավետ փոխանցում:
Այնուամենայնիվ, Էնդին արդեն երկար ժամանակ է՝ չի հրավիրվում ազգային հավաքական, որի կազմում չի խաղացել անցած տարվա հոկտեմբեր ամսից: Էլլարդայսի կարծիքով Հոջսոնը վախենում է քննադատվելուց:
-Ռոյը վախենում է անել դա այն արձագանքների պատճառով, որոնք կհետևեն: Այդ դեպքում նրան կմեղադրեն ուղիղ մոտեցման համար, մինչդեռ Էնդիի ներկայությունը կազմում չի ստիոպւմ քո թիմին ակամա խաղալ երկար փոխանցումներով: Սա պարզապես լրացուցիչ տարբերակի հնարավորություն կտա:
Նա լավ է գործում ներքևում: Ես վստահ եմ, որ Էնդին կարող է լավ համագործակցել Ուեյն Ռունիի հետ, որին դա անպայման օգուտ կբերի,- հայտնել է մասնագետը: ESPN