• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սեմ Էլլարդայս. «Հոջսոնը վախենում է հավաքական հրավիրել Էնդի Քերոլին»

Սեմ Էլլարդայս«Վեստ Հեմի» գլխավոր մարզիչ Սեմ Էլլարդայսը կարծում է, որ Անգլիայի ագզային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը վախենում է հավաքական հրավիրել Էնդի Քերոլին հասարակության արձագանքի պատճառով:

Գարնան գալուն պես 24-ամյա Քերոլն իսկապես ծաղկեց: Պրեմիեր Լիգայի վերջին երեք խաղերում ֆուտբոլիստը երեք գոլի հեղինակ է դարձել և կատարել մեկ արդյունավետ փոխանցում:

Այնուամենայնիվ, Էնդին արդեն երկար ժամանակ է՝ չի հրավիրվում ազգային հավաքական, որի կազմում չի խաղացել անցած տարվա հոկտեմբեր ամսից: Էլլարդայսի կարծիքով Հոջսոնը վախենում է քննադատվելուց:

-Ռոյը վախենում է անել դա այն արձագանքների պատճառով, որոնք կհետևեն: Այդ դեպքում նրան կմեղադրեն ուղիղ մոտեցման համար, մինչդեռ Էնդիի ներկայությունը կազմում չի ստիոպւմ քո թիմին ակամա խաղալ երկար փոխանցումներով: Սա պարզապես լրացուցիչ տարբերակի հնարավորություն կտա:

Նա լավ է գործում ներքևում: Ես վստահ եմ, որ Էնդին կարող է լավ համագործակցել Ուեյն Ռունիի հետ, որին դա անպայման օգուտ կբերի,- հայտնել է մասնագետը: ESPN