«Նյուքասլ Յունայթեդը» հայտարարել է իր կիսապաշտպան Ալան Սեն-Մաքսիմենին արաբական «Ալ Ահլիին» վաճառելու մասին։ Գործարքի արժեքը գնահատվում է 20 միլիոն ֆունտ։
«Նյուքասլի» կազմում անցկացրած 124 խաղում Սեն-Մաքսիմենը խփել է 13 գոլ և կատարել 21 գոլային փոխանցում՝ 2019 թվականին «Նիցայից» տեղափոխվելուց հետո:
Ալանը վաստակեց «Նյուքասլի» երկրպագուների սերը իր խաղաոճով, սակայն առողջական խնդիրները խանգարեցին նրան դառնալ մեկնարկային կազմի անփոխարինելի խաղացող:
Օրինակ, նախորդ մրցաշրջանում Սեն-Մաքսիմենը Պրեմիեր լիգայի 25 հանդիպում է անցկացրել «կաչաղակների» կազմում, սակայն դրանցից միայն 12-ում է հայտնվել մեկնարկային կազմում։
Հուլիսի սկզբին «Նյուքասլը» պայմանագիր կնքեց «Լեսթերի» եզրային հարձակվող Հարվի Բարնսի հետ։ Մի ձեռքբերում, որը որոշեց Սեն-Մաքսիմենի ապագան ակումբում: Այժմ 26 ամյա ֆրանսիացին «Ալ-Ահլիում» կխաղա Էդուար Մենդիի, Ռիյադ Մահրեզի և Ռոբերտո Ֆիրմինոյի հետ։
Սեն-Մաքսիմենի պայմանագիրը Սաուդյան Լիգայի չեմպիոնի հետ նախատեսված է մինչև 2027 թվականը:
Բացի այդ, «Ալ-Ահլին» վերահսկվում է Սաուդյան Արաբիայի սուվերեն հիմնադրամի կողմից, որին պատկանում է «Նյուքասլը»: