• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սեսկ Ֆաբրեգասը Բեյլին գնելու «Ռեալի» մտադրությունը «հիմարություն» է համարել

Սեսկ Ֆաբրեգաս«Բարսելոնայի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը կարծում է, որ «Տոտտենհեմի» առաջատար Գարեթ Բեյլին 100 մլն ֆունտով գնելն ուղղակի «հիմարություն» կլինի:

Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ակտիվորեն խոսվում է, որ «Ռեալը» պատրաստ է 23-ամյա ուելսցուն ձեռք բերելու համար համաշխարհային նոր ռեկորդ սահմանել: Սակայն Ֆաբրեգասն, ով «Արսենալում» խաղացած տարիներից լավ ճանաչում է Բեյլին, կարծում է, որ Գարեթն այդքան չարժի:

-Իմ կարծիքով հիմարություն է Գարեթ Բելի համար 100 մլն ֆունտ վճարելը: Նա հիանալի ֆուտբոլիստ է, սակայն տեսնենք կգնի՞ «Ռեալը», և կկարողանա՞ Բեյլն իրեն դրսևորել Մադրիդում,- Ֆաբրեգասի խոսքերն է մեջբերում talkSPORT-ը:

Միաժամանակ Սեսկը, ում ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը», հայտնել է, որ ոչ մի առաջարկ չի ստացել և չի պատրաստվում լքել «Բարսելոնան»:

Հետաքրքիր փաստեր