• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սեսկ Ֆաբրեգասն այս տարի չի հեռանա «Բարսելոնայից»

Սեսկ ՖաբրեգասSky Sports-ը հաստատում է, որ կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը չի հեռանա «Բարսելոնայից»՝ չնայած «Մանչեսթեր Յունայթեդի» և «Մանչեսթեր Սիթիի» լուրջ հետաքրքրությանը:

«Արսենալի» նախկին ավագն առանց այդ էլ չի համարվում «Բարսայի» հիմնական խաղացող, իսկ Նեյմարի գալուց հետո նրա խաղային ժամանակն ավելի կկրճատվի: Այդ իսկ պատճառով շշուկներ տարածվեցին,որ նա հնարավոր է վերադառնա Անգլիա:

Մինչդեռ 26-ամյա իսպանացին չի շտապում հեռանալ կատալոնական ակումբից և ցանկանում է առնվազն մեկ մրցաշրջան էլ անցկացնել այնտեղ: Միևնույն ժամանակ Daily Mirror պարբերականը հաղորդում է, որ Ֆաբրեգասի ապագան կորոշվի հաջորդ շաբաթ, երբ նա կբանակցի թիմի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովայի հետ: Համաձայն բամբասանքներին՝ «Արսենալը» կարող է հետ բերել իր խաղացողին պայմանագրում նշված 40 մլն ֆունտով:

Հետաքրքիր փաստեր