• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սեսկ Ֆաբրեգասն ուրախ կլինի վերադառնալ «Արսենալ»

Սեսկ Ֆաբրեգաս«Բարսելոնայի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը հայտնել է, որ երջանիկ կլիներ ապագայում վերադառնալ «Արսենալ»:

Իսպանացին Արսեն Վենգերի թիմում ութ մրցաշրջան խաղալուց հետո 2011թ-ին վերադարձավ հայրենի «Բարսելոնա»: Սեսկը դեռ ջերմ զգացմունքներ ունի լոնդոնյան ակումբի հանդեպ, որտեղ պատանի ֆուտբոլիստից դարձավ համաշխարհային մակարդակի աստղ:

-«Արսենալն» իմ սրտում է, և միշտ այդպես կլինի: Ինձ համար շատ կարևոր կլինի հետ վերադառնալ: Այդ ակումբը բառացիորեն ընտանիք էր ինձ համար,- The Guardian-ին հայտնել է Ֆաբրեգասը:

26-ամյա Ֆաբրեգասի խոսքերով, իր հեռանալը դրական ազդեց երիտասարդ կիսապաշտպաններ Աարոն Ռեմսիի և Ջեկ Ուիլշերի վրա: