• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սերխիո Ագուերոն մնում է «Սիթիում»

Սերխիո Ագուերո«Մանչեսթեր Սիթիի» գործադիր տնօրեն Ֆերրան Սորիանոն խոստացել է, որ այս ամռանը հարձակվող Սերխիո Ագուերոն ակումբից չի հեռանա:

Վերջերս Սերխիոն բաժանվեց կնոջից, որն էլ երեխայի հետ մեկնեց Մադրիդ: Շշուկներ էին պտտվում, որ ամռանն անձամբ Ագուերոն կարող է նույնպես մեկնել Մադրիդ՝ տեղափոխվելով «Ռեալ»:

Մինչդեռ Սորիանոն շտապել է հանգստացնել երկրպագուներին՝ հայտնելով, որ արգենտինացին կմնա Մանչեսթերում:

-Դրա վերաբերյալ կարող եմ հստակ հայտնել: Նա չի հեռանում: Մենք մի շարք բաների վերաբերյալ բանակցել ենք Սերխիոյի և նրա գործակալի հետ, և նրանք երբեք հեռանալու ցանկություն չեն հայտնել: Մեզ երբեք առաջարկ չի արվել նրա տրանսֆերի վերաբերյալ, սակայն եթե նույնիսկ դա լինի էլ, ապա մենք կասենք՝ ոչ:

Ցանկանում ենք պահել թիմը գրեթե նույն կազմով: Նոր խաղացողներ կգան, սակայն մեզնից ոչ մեկը չի գնա,- ասել է Սորիանոն: Daily Mirror

Հետաքրքիր փաստեր