• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սէր Ալեքսը գովաբանել է Դենիել Ուելբեքին

Դենիել Ուելբեք«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը կարծում է, որ Մադրիդի «Ռեալը» ստիպված էր շատ չարչարվել իր հարձակվող Դենիել Ուելբեքին կանգնեցնելու համար:

Երեկ երեկոյան Մադրիդում կայացավ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպումը «Ռեալի» ու «Յունայթեդի» միջև (1:1): «Յունայթեդի միակ գոլի հեղինակը դարձավ Ուելբեքը:

Սկզբում անսովոր էր տեսնել Ուելբեքին մեկնարկային կազմում, քանի որ նա ոչ միշտ է խաղալու հնարավորություն ստանում: Մինչդեռ, ֆուտբոլիստն ամբողջությամբ արդարացրեց մարզչի վստահությունը: Նա անընդհատ խնդիրներ էր ստեղծում արքայական ակումբի պաշտպանության համար:

-Նա հրաշալի խաղ անցկացրեց: Ափսոս, որ վերջում ձգեց մկանը, սակայն նա այդպես էլ էր աշխատում…

Սա միայն նրա երկրորդ գնդակն էր ընթացիկ մրցաշրջանում: Իհարկե, մենք նրանից ավելին ենք սպասում, սակայն մի մոռացեք, որ նա դեռ երիտասարդ է: «Ռեալին» դժվար էր Դենիի հետ,- հայտնել է Սէր Ալեքսը: The Guardian

Հետաքրքիր փաստեր