• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սէր Ալեքսը չի պատժվելու

Սէր Ալեքս Ֆերգյուսոն«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը չի պատժվելու մրցավարական անձնակազմի վրա ճնշում գործադրելու համար:

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Նյուքասլ» խաղում (4:3) Սէր Ալեքսը պարբերաբար դժգոհում էր Մայք Դինի և նրա օգնականների գործողություններից:

«Յունայթեդի» մարզչի համբերության բաժակը լցվեց հատկապես այն պահին, երբ եզրային մրցավարը արձանագրեց խաղից դուրս վիճակ Պապիս Սիսեի մոտ Ջոննի Էվանսի ինքնագոլի ժամանակ: Ըստ մարզչի` նա չկարողացավ ապացուցել Դինին իր տեսակետը, երբ նա որոշում էր հաշվել գոլը, թե ոչ:

Սակայն մրցավար Դինը բողոք չի ներկայացրել Սէր Ալեքսի գործողությունների վերաբերյալ: Այսպիսով, Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիան հիմքեր չունի պատժելու «Յունայթեդի» գլխավոր մարզչին:

Հետաքրքիր փաստեր