«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը հայտնել է, որ այս ամռանը չի պատրաստվում բաժանվել վինգեր Նանիից:
Ընթացիկ մրցաշրջանը շատ անհաջող է ընթանում պորտուգալացու համար: Նա անվերջ վնասվածքներ էր ստանում: Բացի այդ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Ռեալի» հետ պատասխան խաղում ֆուտբոլիստը հեռացվեց դաշտից, որն էլ ազդեց խաղի ելքի վրա: Այդ իսկ պատճառով մամուլում ակտիվ քննարկվում է, որ Նանին հնարավոր է հեռանա «Օլդ Թրաֆորդից»:
Մինչդեռ Սէր Ալեքսն ակնարկել է, որ հույսը դնում է 26-ամյա վինգերի վրա:
-Մենք ոչ մի խաղացողի վաճառելու անհրաժեշտություն չունենք: Մենք նման ծրագրեր չունենք: Դա փաստ է,- հայտնել է մասնագետը «Յունայթեդի» պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ:
Ավելացնենք, որ անցած ամռանը Նանին մոտ էր «Զենիթ» տեղափոխվելուն: Այս պահին պորտուգալացու ծառայություններով հետաքրքրվում է «Յուվենտուսը»: