• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սէր Ալեքսը ցանկանում է թիմն ավելի ուժեղ դարձնել

Սէր Ալեքս Ֆերգյուսոն«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը հայտնել է, որ հույս ունի ամառային տրանսֆերների օգնությամբ թիմն ավելի ուժեղ դարձնել:

Ընթացիկ մրցաշրջանում «կարմիր սատանաները» ժամկետից շուտ հաղթեցին Պրեմիեր Լիգայում: Մինչդեռ Սէր Ալեքսը չի ցանկանում կրկնել «Մանչեսթեր Սիթիի» սխալը, որն, անցած մրցաշրջանում դառնալով չեմպիոն, անհրաժեշտ ուշադրություն չդարձրեց թիմն ուժեղացնելու վրա:

-Եկեք նայենք ակումբի կառուցվածքին այս պահին՝ հիմնական թիմի այն խաղացողների տեսանկյունից, ովքեր 23 տարեկան են կամ ավելի փոքր:

Դավիդ Դե Խեան, Ռաֆայելը, Ֆիլ Ջոնսը, Քրիս Սմոլլինգը, Ալեքսանդր Բյուտները, Նիկ Պաուելը, Թոմ Քլևերլին, Շինջի Կագավան և Չիչարիտոն մինչև 24 տարեկան են: Ջոննի Էվանսը 25 է, իսկ Ուեյն Ռունին դառնում է 27:

Ավելի տարիքով ֆուտբոլիստներ Ռայան Գիգգսը, Փոլ Սքոուլզը և Ռիո Ֆերդինանդը հնարավոր է՝ մոտենում են իրենց կարիերայի ավարտին, սակայն այս երիտասարդները կլինեն մեր հիմքն առաջիկա հինգ կամ վեց տարիներին՝ անկախ այն բանից, թե ով կարող է գալ մեր թիմ, օրինակ՝ բելգիացի Ադնան Յանուզայը, ով շատ լավ է հանդես գալիս:

Հուսամ, այն խաղացողներն, ում մենք կհրավիրենք հաջորդ տարի, բավականին վարպետություն կունենան: Մենք կարող ենք պայքարել շուկայում: Գումարի տեսանկյունից մենք «Չելսի» կամ «Մանչեսթեր Սիթի» չենք, սակայն կարող ենք մրցակցել:

Վերջին երեք-չորս ամիսներին մենք արդեն որոշակի աշխատանք կատարել ենք՝ ընտրելով խաղացողների, ովքեր համապատասխանում են մեզ և ի վիճակի են պահել մեր մակարդակը,- հայտնել է մասնագետը: Inside United

Հետաքրքիր փաստեր