«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը կարծում է, որ Պրեմիեր Լիգայի լավագույն մարզիչը Մաուրիսիո Պոչետինոն է՝ «Տոտտենհեմից»։
«Լեսթերի» տպավորիչ հաջողությունների ֆոնի վրա աննկատ է մնացել «Տոտտենհեմը», որը սակայն այս պահին ընդամենը 5 միավոր է զիջում առաջատարին։
Մաուրիսիոյի նկատմամբ Պրեմիեր Լիգայի գրանդ ակումբների հետաքրքրությունը պայմանավորված է «Ուայթ Հարթ Լեյնում» արգենտինացու կատարած արդյունավետ աշխատանքով։ Ինչպես հայտնում է Տոտտենհեմի շրջանից լեյբորիտական կուսակցության պատգամավոր Դևիդ Լեմին, Պոչետինոյի աշխատանքով տպավորված է անգամ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը։
-Բացեմ բոլոր գաղտնիքները։ Մոտ վեց շաբաթ առաջ ճաշի ժամանակ, երբ քննարկում էինք ֆուտբոլի զարգացման խնդիրները, ես նստած էի Սէր Ալեքս Ֆերգյուսոնի կողքին և նա ինձ ասաց․ «Կարծում եմ՝ «Տոտտենհեմին» մարզում է Պրեմիեր Լիգայի լավագույն մարզիչը»,- Լեմիի խոսքերն է մեջբերում Goal-ը։