«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը վստահ է, որ հաջորդ մրցաշրջանը վերջինը չի լինի վետերան Ռայան Գիգգսի կարիերայում:
Այս ամսվա սկզբում Գիգգսը մեկ տարով երկարաձգեց պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ: Այսպիսով, իր 40-ամյակը նա կնշի որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ:
Գիգգսը 1000 հանդիպում է անցկացրել կարիերայի ընթացքում: Սակայն Սէր Ալեքսը վստահ է, որ նա ակումբում էլ այդքան հանդիպում կանցկացնի: Այս պահին ֆուտբոլիստն իր ակտիվում ունի 933 խաղ:
-Որոշ առումներով նրա բախտը բերել է, որովհետև երբեք քաշի հետ խնդիրներ չի ունեցել: Եվ նա երբեք լուրջ վնասվածքներ չի ունեցել: Սակայն հաշվի առնելով զոհաբերությունները, որոնց նա գնում է ամբողջ կարիերայի ընթացքում, նրան բացարձակ ֆենոմենալ են դարձնում:
Նա երբեք չի բացակայում մարզումներից: Գիգգսը հիանալի է միջմրցաշրջանային նախապատրաստական աշխատանքների ընթացքում: Կարծում եմ, որ նա հաջորդ տարի էլ կխաղա: Հնարավոր է, որ դրանից հետո ևս մեկ տարի մնա:
Նոյեմբերին նա կդառնա 40 տարեկան: Համոզված եմ, որ նա կշարունակի խաղալ նաև 41 տարեկանում: Ռայանը հրաշալի մարզավիճակում է և ֆենոմենալ անձնավորություն,- հայտնել է մասնագետը: Goal