Սէր Ալեքս Ֆերգյուսոնի կարծիքով «Նյուքասլի» անհաջողությունները կապված են մրցակից թիմերի փոխված վերաբերմունքի հետ:
Անցած մրցաշրջանում Ալան Պարդյուի թիմը զարմացրեց բոլորին` ավարտելով մրցաշրջանը 5 –րդ հորիզոնականում: Իսկ ընթացիկ մրցաշրջանում «Նյուքասլը» այնպես էլ չի կարողանում ուշքի գալ: Թիմը գտնվում է 14-րդ տեղում, իսկ առաջատար ֆուտբոլիստներն անընդհատ լուրջ վնասվածքներ են ստանում:
Սէր Ալեքսը ենթադրում է, որ «կաչաղակների» անհաջողությունների պատճառն այն է, որ այլևս չի զարմացնում մրցակցին: Անգլիական ակումբներն արդեն ուսումնասիրել են «Նյուքասլին» և գիտեն ուժեղ և թույլ կողմերը:
-Անցած մրցաշրջանում մենք պարտվեցինք «Նյուքասլին» 0:3 հաշվով, քանի որ մեզ վատ դրության մեջ դրեցին թիմի նորեկները: Մենք իսկապես շատ բան չգիտեինք նրանց մասին: Այո, ծանոթ էինք Դեմբա Բային, սակայն գործնականում ոչինչ չգիտեինք Պապիս Սիսեի և Յոհան Կաբայեի մասին:
Մրցակից ակումբներն արդեն խորն են ուսումնասիրում «Նյուքասլի» խաղը:
Ես չեմ զարմանում, որ նրանց արդյունքներն այդքան վատն են, բայց միևնույն ժամանակ զարմացած եմ, որ նրանք հայտնվել այսքան ցածր հորիզոնականում,- ասել է Սէր Ալեքս Ֆերգյուսոնը: