Անգլիայի գավաթի քառորդ եզրափակչի «Չելսիի» հետ խաղից առաջ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը հիշել է այդ թիմերի առաջին դիմակայության մասին:
-Եթե անկեղծ, կարծում եմ, որ մեր բախտն այդ ժամանակ բերեց: Առաջին 20 րոպեներից հետո թիմը հոգնեց: Ընդմիջումից առաջ ակնհայտ էր, որ մենք զիջում ենք գնդակը մրցակցին, իսկ դա հոգնածության առաջին նշանն է:
Սա կարելի է կապել նաև «Ռեալից» կրած պարտության հետ: Կարծում եմ, որ այս փաստը ազդեց մի քանի խաղացողների վրա: Երկրորդ խաղակեսում պարզ դարձավ, որ Թոմ Քլևերլին և մեր երկու պաշտպանները չէին կարողանում վազել:
Հետևաբար «Չելսիի» հետ դժվար էր խաղալը, և նրանք առավելություն ստացան կիսապաշտպանությունում: Երկրորդ խաղակեսում նրանք արժանի էին հաղթանակի, չնայած որ առաջին 20 րոպեներին մենք կարող էինք և չորս գնդակ խփել: Ամեն ինչ որոշեց Դե Խեայի սեյվը, ինչպես նաև մեր ցանկությունը՝ մնալու առաջնությունում: Այժմ մենք ավելի թարմ ենք, և կազմն էլ ավելի ուժեղ է, եթե համեմատենք այս երկու թիմերին:
Վերջին տարիներին մեզ համար շատ դժվար է լինում Անգլիայի գավաթի վիճակահանությունում: «Չելսիի» բախտը միշտ բերում է տնային խաղերում, և ես չեմ հիշում որևէ դժվար մրցակից, որ նրանք ունեցել են վերջին տարիներին մինչև կիսաեզրափակիչ փուլ: Կասկած չկա, որ դա գործում է իրենց օգտին: Սակայն հիմա «Սթեմֆորդ Բրիջ» մեկնում ենք մենք, իսկ մեզ հետ պարզապես հեշտ չի լինելու,- ասել է Սէր Ալեքսը: