«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը խոսել է Ռայան Գիգգսի պայմանագիրը երկարաձգելու մասին: 39-ամյա վետերանը նոր մեկամյա պայմանագիր է կնքել «մանկունյանցիների» հետ:
-Ի՞նչ կարող եմ ասել Ռայան Գիգգսի մասին, որ դեռ չի ասվել: Նա հիանալի խաղացող է և անհավատալի մարդ: Ռայանն օրինակ է բոլորիս համար այն առումով, թե ինչպես է հետևում իրեն և պահում մարզավիճակը:
Գիգգսը կկարողանա մասնակցել «Նորվիչի» հետ խաղին, ինչպես նաև «Ռեալի» հետ հանդիպմանը: Այնպես որ առաջիկա շաբաթ նա իր կարիերայի 1000-րդ հանդիպումը կանցկացնի: Սա իհարկե ֆենոմենալ է: Ժամանակակից ֆուտբոլում սա յուրահատուկ դեպք է, վստահ չեմ, որ ուրիշ մեկն էլ կկարողանա նման արդյունքի հասնել:
Մեր բախտը շատ է բերել, որ ունենք խաղացողներ, որոնք արդեն երկար ժամանակ է հանդես են գալիս այստեղ: Սա անսովոր է ժամանակակից ֆուտբոլի համար:
Ռայանն արժանի էր, որ երկարաձգեինք պայմանագիրը: Նա վերջին մի քանի տարիներին չի կորցրել նախկին մարզավիճակը: Իր խաղում դեռ նկատվում է երիտասարդական ինչ-որ մի բան, նա հավասարակշռված ֆուտբոլ է ցուցադրում, նա առաջվա պես կարող է փոխել տեմպը:
Գիգգսը պահպանում է լավ ֆիզիկական վիճակը և դեռ գոլեր է խփում: Նա իսկապես դրան արժանի էր,- ասել է Սէր Ալեքսը: