Սէր Ալեքս ֆերգյուսոնը, ում համար այս մրցաշրջանը վերջինն է լինելու իր կարիերայում, հայտնել է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» լքելու Ուեյն Ռունիի ցանկությունն այլևս իր խնդիրը չէ:
Սէր Ալեքսը Ռունիին չհայտավորեց իր հրաժեշտի խաղին, իսկ հետո հայտնեց, որ անգլիացի հարձակվողը խնդրել է վաճառել իրեն: Այժմ այդ խնդիրը պետք է լուծի Դևիդ Մոյեսը:
-Ես Ռունիի մասին չեմ խոսել Մոյեսի հետ: Համոզված եմ, որ նա կլուծի այս խնդիրը, երբ տեղափոխվի այստեղ: Ես չեմ պատկերացնում, թե ինչու է Ռունին ցանկանում հեռանալ, դա այլևս իմ խնդիրը չէ,- շոտլանդացի մարզչի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: