• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սէր Ալեքս. «Ռունին չի հեռանա»

Ուեյն Ռունի Ալեքս Ֆերգյուսոն«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը խախտել է իր լռությունը, որը պահպանում էր «Ռեալից» կրած պարտությունից հետո, որպեսզի հերքի Ուեյն Ռունիի հեռանալու մասին լուրերը:

27-ամյա Ռունիի ապագան վերջին շաբաթում բրիտանական թերթերի գլխավոր թեմաներից էր: Խոսվում էր, որ մրցաշրջանի ավարտին «Յունայթեդը» կվաճառի բարձր վարձատրվող ֆուտբոլիստին: Սակայն այսօր Սէր Ալեքսը հերքեց բոլոր լուրերը:

-Նա մեզ հետ կլինի նաև հաջորդ մրցաշրջանում: Մեր միջև ոչ մի խնդիր չկա: Ռունին հասկանում է իր չխաղալու պատճառը: Դա բացառապես տակտիկական քայլ է, որը կիրառեցինք «Ռեալի» հետ խաղում:

Ես ոչ մի խնդիր չունեմ որևէ ֆուտբոլիստի հետ: Ես պահեստայինների նստարանին թողեցի նաև Շինջի Կագավային, չնայած որ նա նախորդ խաղում հեթ-տրիկի հեղինակ էր դարձել,- ասել է Ֆերգյուսոնը: Sky Sports:

Հետաքրքիր փաստեր