• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սէր Ալեքս. «Քերոլը պետք է կարմիր քարտ ստանար»

Էնդի Քերոլ«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը դժգոհ է երեկ կայացած «Վեստ Հեմի» հետ խաղի մրցավարական անձնակազմից: Նա հայտնել է, որ մրցակցի հարձակվող Էնդի Քերոլը պետք է կարմիր քարտ ստանար:

Սէր Ալեքսը կարծում է, որ Քերոլը շատ կոպիտ է խաղացել իր թիմի դարպասապահ Դավիդ Դե Խեայի նկատմամբ և պետք է կարմիր քարտ ստանար:

-Կարմիր քարտ էր, դրանում կասկած չկա: Մրցավարը տեսավ դա, սակայն չտեսավ, որ դա կարմիր քարտ էր: Մենք գիտենք, թե ինչպես է խաղում «Վեստ Հեմը»: Ինչպես մենք այսօր տեսանք, նրանք շատ ագրեսիվ են: Այս դեպքում պետք է հույս ունենալ, որ ուժեղ մրցավարություն կլինի: Վստահ չեմ, որ այսօր մրցավարությունն այդպիսինն էր:

Մենք ստիպված էինք այսօր շատ բաների դիմանալ, երկու անգամ զիջեցինք հաշվի մեջ, սակայն շարունակեցինք առաջ գնալ: Մենք այսօր խաղացինք չեմպիոնի պես,- հայտնել է Սէր Ալեքսը: The Guardian