• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սթարիջը պաշտոնապես տեղափոխվեց «Լիվերպուլ»

Դանիել Սթարիջ«Լիվերպուլը» պաշտոնապես հաստատել է «Չելսիի» հարձակվող Դանիել Սթարիջի տրանսֆերը: Անգլիացու տրանսֆերը «կարմիրների» համար արժեցել է 12 մլն ֆունտ:

Անգլիայի ազգային հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստը հունվարյան տրանսֆերային պատուհանի ընթացքում «Լիվերպուլի» առաջին ձեռքբերումն է: Ֆուտբոլիստը ակումբի հետ երակարաժամկետ պայմանագիր է ստորագրել և վերցրել է 15 համարի մարզաշապիկը:

«Մանչեսթեր Սիթիի» սանը «Չելսի» է տեղափոխվել 2009թ-ին: «Կապույտների» կազմում Սթարիջը դարձել է 24 գոլի հեղինակ, սակայն ընթացիկ մրցաշրջանում նա տեղ չի գտնում թիմի մեկնարկային կազմում:

-Բրենդան Ռոջերսը ասել է, որ ինձ հետ կապված երկարաժամկետ պլաններ ունի: Ես չեմ եկել, որպեսզի մեկ կամ երկու մրցաշրջան հետո տեղափոխվեմ այլ ակումբ:

Սա մեծ ակումբ է: Իմ կարծիքով լավագույն ակումբներից մեկը աշխարհում, որն ունի հավատարիմ երկրպագուներ և համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստներ,- «Լիվերպուլի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Սթարիջը:

Հետաքրքիր փաստեր