«Նյուքասլի» կենտրոնական պաշտպան Սթիվեն Թեյլորը հույս ունի հրավիրվել Անգլիայի ազգային հավաքական՝ մասնակցելու Սան-Մարինոյի և Չերնոգորիայի հետ խաղերին:
27-ամյա Թեյլորն ընդամենը մեկ անգամ է հրավիրվել ազգային հավաքական: 2007 թվականին Անգլիան ընկերական հանդիպում անցկացրեց Գերմանիայի հետ, որին և հրավիրվեց Սթիվենը, սակայն այդպես էլ դաշտ դուրս չեկավ:
Մինչ այսօր ֆուտբոլիստը լուծել է մի շարք առողջական լուրջ խնդիրներ: Եվ այժմ նա երազում է Ռոյ Հոջսոնից հրավեր ստանալու մասին:
-Դա կլիներ իմ երազանքի իրականացումը: Միշտ էլ ասել եմ, որ դա մեծ պատիվ է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի համար, և ինձ համար էլ ամենացանկալին: Սակայն վերջնական խոսքը Հոջսոնինն է:
Երբ մենք դուրս մնացինք Պրեմիեր Լիգայից, որոշ ֆուտբոլիստներ կարողացան շրջանցել ինձ, սակայն այժմ ես կայուն մարզավիճակ եմ ձեռք բերել և կանոնավոր խաղում եմ «Նյուքասլի» կազմում,- հայտնել է Թեյլորը: The Guardian