«Լիվերպուլի» ավագ Սթիվեն Ջերարդը խոստովանել է, որ պատրաստվում է կարիերան ավարտելուց հետո զբաղվել մարզչական գործունեությամբ: Սթիվենի երազանքն է մի օր մարզել «կարմիրներին»:
Ամիսներ առաջ 33-ամյա կիսապաշտպանը երակարձգեց պայմանագիրը «Լիվերպուլի» հետ, սակայն ակնհայտ է, որ Ջերարդի կարիերան մոտեցել է իր ավարտին: Այս հասակում նա արդեն մտածում է այն մասին, թե ինչ պետք է անի կարիերան ավարտելուց հետո:
-Երբ հասնում ես այս տարիքին, ստիպված ես մտածել այն ամենի մասին, ինչ կլինի ֆուտբոլից հետո: Ես մտադիր եմ առաջիկա 12 ամսում անհրաժեշտ որակավորում ստանալ (մարզչի): Ես ինձ ապագայում մարզիչ եմ տեսնում, սակայն դա կարող է փոխվել:
Իմ երազանքն է մի օր մարզել «Լիվերպուլը»: Այստեղ արդեն առաջին կարգի մարզչական շտաբ կա, սակայն տեսնենք, թե ինչպես կստացվի: Հիշում եմ, թե ինչպես էինք այս մասին խոսում Կարագերի հետ, և սա նրան իսկապես դուր էր գալիս, սակայն որոշեց գնալ մեդիա ոլորտ: Փոխարենը «Լիվերպուլին» մարզելու պատիվը թողեց ինձ,- TwentyFour 7 թերթին տված հարցազրույցում ասել է Ջերարդը: