• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սթիվեն Ջերարդ. «Կոուտինյոյի մոտ իսկական կախարդանքի դրվագներ են նկատվում»

Ֆիլիպե Կոուտինյո«Լիվերպուլի» ավագ Սթիվեն Ջերարդը կարծում է, որ թիմի նորեկ Ֆիլիպե Կոուտինյոն ավելացրել է «կարմիրների» ստեղծագործական պոտենցիալը:

20-ամյա Կոուտինյոն «Լիվերպուլ» է տեղափոխվել «Ինտերից» հունվարյան տրանսֆերային պատուհանի ընթացքում: Նա դեռ ոչ մի խաղ ամբողջությամբ չի անցկացրել, սակայն արդեն մեկ գոլ է խփել և կատարել երկու գոլային փոխանցում: Ակնհայտ է, որ «Լիվերպուլը» լավ ձեռքբերում է ունեցել:

-Կոուտինյոյի մոտ իսկական կախարդանքի դրվագներ են նկատվում: Կարծում եմ, որ հաջորդ մրցաշրջանում, երբ նա հարմարվի Պրեմիեր Լիգայի արագությանն ու թիմի հետ անցկացնի ամբողջական նախապատրաստական աշխատանք, ապա նրանից դեռ ավելին պետք է սպասել:

Արդեն տպավորում է այն, ինչ նա ցույց է տալիս 55-60 րոպեների ընթացքում: Հաջորդ մրցաշրջանում, եթե նա խաղա 90 րոպե, ապա հավանաբար ավելի մեծ օգուտ կբերի թիմին,- հայտնել է Ջերարդը: Sky Sports

Հետաքրքիր փաստեր