«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսի օգնական Սթիվ Ռաունդը վստահ է, որ կիսապաշտպան Մարուան Ֆելայնին շատ օգտակար ձեռքբերում է թիմի համար:
Ռաունդը, ով Մոյեսի հետ Մարուանին մարզել է նաև «Էվերթոնում», վստահ է, որ «Յունայթեդը» շատ որակյալ ձեռքբերում է կատարել և շատ արագ կկարողանա տեսնել իր նորեկի օգտակարությունը:
-Ես վստահ եմ, որ Մարուանը շուտ կընտելանա թիմին և ապագայում կդառնա «Յունայթեդի» հաջողության անբաժանելի մասը: Ես իսկապես այդպես եմ մտածում:
Երբ ամեն օր աշխատում ես նրա հետ, հասկանում ես, որ նա հրաշալի տեխնիկա ունի: Նա շատ լավ է աշխատում գնդակի հետ:
Նրա տեխնիկան և գնդակին տիրապետելու վարպետությունն իսկապես շատ լավն են: Բացի այդ, նա նաև խաղադաշտում շատ մեծ աշխատանք է կատարում,- Manchester Evening News-ին տված հարցազրույցում հայտնել է Ռաունդը: