«Սուոնսի Սիթին» և «Տոտտենհեմը» մոտ են միանգամից երեք տրանսֆեր ավարտին հասցնելուն:
Ինչպես հաղորդում է The Guardian-ը, արդեն այսօր լոնդոնցիների կիսապաշտպան Գիլֆի Սիգուրդսոնը կարող է պաշտոնապես վերադառնալ «Լիբերթի»:
Սիգուրդսոնի փոխարենը «Տոտտենհեմը» կստանա պաշտպան Բեն Դեյվիսին և դարպասապահ Միխել Վորմին: Հաղորդվում է, որ Վորմի համար լոնդոնցիները լրացուցիչ գումար կվճարեն:
Դեյվիսը և Սիգուրդսոնն իրենց նոր ակումբներում բուժզննում անցնելու թույլտվություն են ստացել: Վորմի տրանսֆերը նույնպես մոտ է ավարտին: Հոլանդացի դարպասապահն իրեն հարմար չէր զգում Լուկաշ Ֆաբիանսկիի «Սուոնսի» տեղափոխվելուց հետո: