«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի գովեստի խոսքերը ուղղված Ռոբին վան Պերսիին, ստիպում են «քաղաքայինների» հարձակվողներին ավելի շատ ու տքնաջան աշխատել: Այս մասին խոստովանել է Կարլոս Տևեսը:
Ընթացիկ մրցաշրջանը հաջող չի ընթանում Կարլոս Տևեսի, Սերխիո Ագուերոյի, Մարիո Բալոտելլիի և Էդին Ջեկոյի համար: Նրանց կողքին «Յունայթեդի» նորեկ վան Պերսին դիտվում է որպես լրիվ ուրիշ խաղամակարդակ ունեցող ֆուտբոլիստ:
Նույնիսկ Մանչինին է խոստովանել, որ «Յունայթեդը» 7 միավորով առաջ է հիմնական մրցակիցներից Ռոբին վան Պերսիի շնորհիվ: Ըստ իտալացի մասնագետի` հենց Ռոբինն է երկու մանչեսթերյան ակումբների միջև եղած տարբերությունը: Նա նաև նշել է, որ շատ է ցավում նման ֆուտբոլիստին չգնելու համար: Մանչինիի նման հայտարարությունը Տևեսին և իր թիմակիցներին ստիպում է մտածել ավելի լավ խաղալու մասին:
-Մանչինիի խոսքերը մեր մեջ մոտիվացիա առաջացրին: Մենք գիտենք, որ պետք է շարունակենք պայքարել: Անցած մրցաշրջանում «Յունայթեդը» մի քանի խաղ պարտվեց և մենք կարողացանք հաղթել Պրեմիեր Լիգան: Այնպես որ մենք հիմա պետք է խաղանք նույն ոգով:
Առջևում դեռ շատ հանդիպումներ կան: Պրեմիեր Լիգայում պայքարը շարունակվում է մինչև վերջին տուրը: «Յունայթեդը» գիտի` եթե մի խաղ պարտվի, մենք ավելի կմոտենանք նրանց: Իսկ մենք պետք է շարունակենք հաղթել և պահպանել մեր տիտղոսը:
Անձամբ ես փորձում եմ օգնել թիմիս Պրեմիեր Լիգայում և Անգլիայի գավաթում: Ուզում ենք երկու տիտղոսներն էլ նվաճել,- նշել է Տևեսը: Sky Sports