«Մանչեսթեր Սիթին» բանակցություններ է վարում «Չելսիի» կիսապաշտպան Մատեո Կովաչիչին ձեռք բերելու համար։
«Չելսին» ներկայումս գտնվում է շատ խոցելի վիճակում՝ մեծ կազմի և ֆինանսական ֆեյր-փլեյի խնդիրների պատճառով:
Նաև չպետք է մոռանալ, որ Կովաչիչի գործող պայմանագրին մնացել է ընդամենը մեկ տարի, և նոր գործարքի մասին խոսք չկա։ Ուստի «ազնվականները» չեն խանգարի Մատեոյին։
Ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ «Սիթին» արդեն մի քանի օր է, ինչ բանակցում է Կովաչիսի ներկայացուցիչների հետ՝ քննարկելով անձնական պայմանագրի կետերը։
Նշենք, որ 29 ամյա խորվաթը Սթեմֆորդ Բրիջում անցկացրած հինգ մրցաշրջանի ընթացքում հաղթել է Չեմպիոնների լիգան, Եվրոպա լիգան, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը և Աշխարհի ակումբային առաջնությունը:
Կովաչիչին գնելը կօգնի «Սիթիին» ապահովագրել դաշտի կենտրոնը Իլկայ Գյունդոգանի և Բեռնարդու Սիլվայի հեռանալու արագայում: