• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Սիթին» հաստատեց Դելֆի տրանսֆերը

Ֆաբիան Դելֆ«Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես հայտնել է «Աստոն Վիլլայի» ավագ Ֆաբիան Դելֆին գնելու մասին: Գործարքն արժեցել է 8 մլն ֆունտ:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ «քաղայաքայինները» համաձայնեցրել էին 25-ամյա Դելֆի տրանսֆերը, սակայն վերջին պահին անգլիացին փոխեց իր որոշումը: Ֆաբիանը հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ, որում «Աստոն Վիլլայի» երկրպագուներին տեղեկացնում էր հաջորդ մրցաշրջանը բիրմինգհեմյան ակումբում անցկացնելու մասին:

Սակայն այս ընթացքում Դելֆը երկար է մտածել և այնուամենայնիվ որոշեց տեղափոխվել «Էթիհադ»: Այսօր Ֆաբիանը բուժզննում է անցել «Սիթիում», որի հետ հինգ տարվա պայմանագիր է ստորագրել:

-Ֆաբիանը հիանալի ֆուտբոլիստ է, նա Պրեմիեր Լիգայի լավագույն կիսապաշտպաններից է, և ես անհամբեր սպասում եմ նրա հետ աշխատելուն,- ասել է «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին:

Ավելացնենք, որ նոր ակումբում Դելֆը հանդես կգա 18 համարի մարզաշապիկով, որը նախորդ մրցաշրջանում պատկանում էր Ֆրենկ Լեմպարդին:

Հետաքրքիր փաստեր