Ինչպես հայտնում է Daily Mail-ը, «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է առաջարկներ լսել աջ պաշտպան Մայկոնի տրանսֆերի համար:
31-ամյա բրազիլիացու մեկնարկային մրցաշրջանն Անգլիայում բավական անհաջող ստացվեց: Մայկոնը մշտապես վնասվածքներ ուներ, իսկ երբ ապաքինվեց, արդեն խաղային պրակտիկայի պակաս ուներ:
Մայկոնը, ով արդեն երկու տարի է, ինչ Բրազիլիայի հավաքականից հրավեր չի ստանում, հայտնել է, որ ցանկանում է մնալ «Սիթիում» և ապացուցել, որ արժանի է հիմնական կազմում խաղալու համար: Սակայն «քաղաքայինները» պատրաստ են քննարկել Մայկոնի համար արված առաջարկները:
Աղբյուրի հաղորդմամբ, Մայկոնին վաճառելու թույլտվությունը կարող է մոտակա օրերին տալ «Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին: