«Մանչեսթեր Սիթիի» գործադիր տնօրեն Ֆերրան Սորիանոն «քաղաքայինների» նոր մարզչի առջև խնդիր է դրել առաջիկա 5 տարում 5 տիտղոս նվաճել:
Սպասվում է, որ արդեն մոտակա ժամերին «Սիթին» պաշտոնապես կհայտնի գլխավոր մարզչի պաշտոնում Մանուել Պելեգրինիի նշանակման մասին:
-Ես կարծում եմ՝ հաջորդ մրցաշրջանը մեզ համար ավելի լավ է ստացվելու: Եթե մենք կարողանանք կատարել մեր ծրագրերը, ապա կցանկանամ առաջիկա 5 տարում 5 տիտղոս նվաճել: Դա վերաբերվում է Պրեմիեր Լիգային, Չեմպիոնների Լիգային և Անգլիայի գավաթին:
Եթե հաջորդ մրցաշրջանում մենք տիտղոս չնվաճենք, սակայն բարելավենք մեր խաղը և Չեմպինոնների Լիգայում հասնենք եզրափակիչ, իսկ Պրեմիեր Լիգայում լինենք երկրորդը, ապա դա նորմալ կլինի:
Նոր մարզչից մենք պահանջում ենք ոչ միայն թիմ կառուցել, այլ նաև ստեղծել ֆուտբոլային հայեցակարգ և մեխանիզմ, որը կաշխատի հաջորդ 10 տարում,- ասել է Սորիանոն: The Guardian