• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Սիթիում» աշխատած ժամանակ Մանչինին քննարկել է Կավանիի տեղափոխությունը

Էդիսոն Կավանի«Մանչեսթեր Սիթիի» նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին խոստովանել է, որ «Սիթի օֆ Մանչեսթերում» աշխատելու ժամանակ ակումբում քննարկվում էր «Նապոլիի» հարձակվող Էդիսոն Կավանիի հնարավոր տեղափոխության մասին:

Կավանիի ապագան այս ամառ ևս բազմաթիվ լուրերի առիթ է դարձել, և «քաղաքայինները», որոշ տեղեկությունների համաձայն, պահպանում են հետաքրքրությունն ուրուգվայցի աստղի նկատմամբ, ում տրանսֆերային արժեքը գնահատվում է 53 մլն ֆունտ:

Մանչինիի խոսքերով, ով մրցաշրջանի ավարտից հետո հեռացվեց զբաղեցրած պաշտոնից, նա իսկապես խոսել է ակումբի ղեկավարության հետ Էդիսոնի ձեռքբերման հետ կապված: Սակայն իտալացին վստահ չէ, որ Կավանին անհրաժեշտ կլինի իր փոխարինող Մանուել Պելեգրինիին:

-Երբ ես «Սիթիում» էի, ես հաճախ էի խոսում ղեկավարության հետ Կավանիի մասին: Այդուհանդերձ ես չգիտեմ, արդյոք նա կհետաքրքրի նոր մարզչական շտաբին,- Մանչինիի խոսքերն է մեջբերում Evening News-ը:

Հետաքրքիր փաստեր