«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան բարձր է գնահատել կիսապաշտպան Բերնարդու Սիլվայի ներդրումը «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ տարած հաղթանակում (3:0):
Իհարկե Էրլինգ Հոլանդն էր կիրակի օրը Պրեմիեր լիգայի շրջանակներում Օլդ Թրաֆորդում կայացած հանդիպման աստղը, սակայն եկեք չմոռանանք, որ Սիլվան նույնպես կարևոր ներդրում ունեցավ հաղթական արդյունքի ձևավորման մեջ:
49-րդ րոպեին հենց Սիլվայի փայլուն փոխանցումից հետո Հոլանդը իր թիմի առավելությունը կրկնապատկեց, և հենց այդ գոլը վճռորոշ դարձավ հանդիպման վերջնական արդյուքի ձևավորման համար։
«Ես միշտ գալիս եմ այստեղ լավ կանխազգացումով, խաղացողները միշտ այստեղ փորձում են ներդնել իրենց ամբողջ ունեցածը, հաղթանակի հասնելու համար: Սէր Ալեքս Ֆերգյուսոնի օրոք նրանք երկար ժամանակ գերազանցում էին մեզ, բայց մենք փոխել ենք այդ ամենը»:
«Ես կարող եմ 10 րոպե խոսել այն մասին, թե ինչ է անում Բերնարդուն մեր թիմի համար: Նա հիանալի է բոլոր առումներով: Մենք սիրում ենք նրան»:
«Նա համեստ տղա է, և բոլորը հանդերձարանում սիրում են նրան: Մենք վախենում էինք նրան կորցնելուց: Նա անփոխարինելի է: Ամեն անգամ, երբ նա գալիս է Օլդ Թրաֆորդ, նա շատ լավ է հանդես գալիս»:
«Այսօր կինս դառնում է 50 տարեկան: Ֆուտբոլիստները նրան զարմանալի նվեր մատուցեցին: Վստահ եմ, որ նա նույնքան երջանիկ կլինի, ինչքան՝ ես»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը: