• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սիլվա. «Չեմ հասկանում, թե ինչից է դժգոհ Տուրեն»

Դավիդ Սիլվա«Մանչեսթեր Սիթիի» փլեյմեյքեր Դավիդ Սիլվան չի հասկանում, թե ինչն է իր թիմակից Յայա Տուրեին դժգոհության պատճառը: Ինչպես գիտենք, իվուարցի կիսապաշտպանը հիասթափվել էր, որ «քաղաքայինների» ղեկավարները չէին շնորհավորել իր 31-ամյակը: Տուրեն իր գործակալի միջոցով հայտնեց ակումբը փոխելու մտադրության մասին:

Սակայն Սիլվան, ով արդեն չորս տարի Յայայի հետ խաղում է նույն թիմում, հայտնել է, որ երբեք նրան վատ տրամադրությամբ չի տեսել:

-Երկար տարիներ է, ինչ խաղում եմ նրա հետ և ես միշտ կարծել եմ, որ նրա մոտ ամեն ինչ կարգին է: Չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր մտածում են, թե Յայան երջանիկ չէ այստեղ,- Սիլվայի խոսքերն է մեջբերում Four Four Two-ն:

Ինչ վերաբերվում է անձամբ իր ապագային, ապա, չնայած իսպանական գրանդների հետաքրքրությանը, Դավիդը մտադիր է շարունակել իր ելույթները «Էթիհադում»: