Պաշտպանների վնասվածքների իսկական համաճարակը կարող է ստիպել «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին դիմել Սեբաստիան Սկիլաչիի կամ Իգնասի Միկելի օգնությանը Պրեմիեր Լիգայի առաջիկա տուրում «Սանդերլենդի» դեմ խաղում:
«Զինագործների» ավագ Թոմաս Վերմալենի մասնակցությունը շաբաթ օրը կայանալիք խաղին հարցականի տակ է կոճի վնասվածքի պատճառով: Նրան փոխարինող Լորան Կոսելնին վնասել է սրունքի մկանները Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում անցկացրած խաղի ժամանակ, և այժմ նրա խաղալու հավանականությունը շատ ցածր է գնահատվում:
Ըստ Daily Mail պարբերականի, այս երկու խաղացողների չապաքինվելու դեպքում Մերտեզակերի հետ պաշտպանության կենտրոնում կխաղա Սկիլաչին կամ Միկելը, որոնք երկուսն էլ ոչ մի խաղ չեն անցկացրել Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում:
«Արսենալի» մարզչական անձնակազմի համար մեկ այլ տարբերակ կարող է հանդիսանալ կիսապաշտպան Ֆրանսիս Կոկլենը: Իհարկե, ինչպես հայտնի է, նա բաց է թողել թիմի վերջին երկու խաղերը ծնկատակի ջիլի վնասվածքի պատճառով: