• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սոլդադոն ցանկանում է ապացուցել, որ սխալ չէր իրեն գնելը

Ռոբերտո ՍոլդադոՌոբերտո Սոլդադոն խոստովանել է, որ առայժմ չի արդարացնում «Տոտտենհեմի» երկրպագուների հույսերը, սակայն մտադիր է դա փոխել:

Անցած ամռանը «Տոտտենհեմը» Իսպանիայի ազգային հավաքականի 26-ամյա հարձակվողի համար «Վալենսիային» վճարեց 26 մլն ֆունտ, ով ընդամենը 10 անգամ է աչքի ընկել, որից 5-ը` 11 մետրանոցից:

Եվրոպա Լիգայում «Դնեպրի» դեմ արտագնա խաղում Սոլդադոն անհավանական վրիպում թույլ տվեց՝ չկարողանալով չորս մետրից գրավել դարպասը: Սակայն նա ցանկանում է ապացուցել, որ լոնդոնյան ակումբը չի սխալվել գնելով իրեն:

-Շատ շնորհակալ եմ աջակցության համար: Ես վստահ եմ, որ մենք կհաղթեինք, եթե ես իրացնեի այդ պահը: Ես գիտեմ, որ մարդիկ ինձնից շատ են սպասում և ես դեռ չեմ արդարացրել այդ սպասելիքները: Ես կշարունակեմ քրտնաջան աշխատել հանուն այդ մարդկանց,- թվիթերյան իր էջում գրել է Սոլդադոն:

Հետաքրքիր փաստեր