• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սուարեսը ներողություն է խնդրել «Լիվերպուլից»

Լուիս ՍուարեսԻնչպես հայտնում է Sky Sports-ը, «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսը ներողություն է խնդրել իր թիմակիցներից և վերադարձել է ընդհանուր խմբի հետ մարզումներին:

Ավելի վաղ 26-ամյա ուրուգվայցին չէր թաքցնում, որ ցանկանում է հեռանալ «Էնֆիլդից» և տեղափոխվել «Արսենալ»: Սակայն «Լիվերպուլը» մերժեց «զինագործների» առաջարկը և կտրականապես բացառեց Սուարեսի տեղափոխությունը որևէ ակումբ:

Որոշ ժամանակ անց Լուիսը քննադատորեն էր արտահայտվել ակումբի ղեկավարության հասցեին` նշելով, որ նրանք խոստացել էին իրեն բաց թողնել, եթե չհայտնվեն Չեմպիոնների Լիգայում: Այդ մեկնաբանությունները պատճառ հանդիսացան, որ Սուարեսին հեռացնեն ընդհանուր թիմի հետ մարզումներից:

«Կարմիրների» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսն ավելի ուշ հայտնեց, որ հարձակվողը կվերադառնա հիմնական թիմի հետ մարզումներին միայն ներողություն խնդրելուց հետո: Եվ այսօր Սուարեսը որոշել է այդ քայլին գնալ, որը զգալիորեն փոքրացնում է այս ամառ «Լիվերպուլից» նրա հեռանալու հավանականությունը:

Հետաքրքիր փաստեր