Աշխարհի առաջնության խմբային փուլում Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջիո Կելինիին կծելու համար «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսը որակազրկվել է 4 ամսով և հավաքականի 9 խաղով:
Այս պարագայում, Սուարեսը բաց կթողնի Պրեմիեր Լիգայի մեկնարկը և Չեմպիոնների Լիգայում իր թիմի առաջին խաղերը: Անցած տարվա օրինակով, նա դաշտ կվերադառնա միայն հոկտեմբերի վերջին:
ՖԻՖԱ-ն այս որոշումն ընդունել է դրվագի տեսագրությունը դիտելուց հետո: Որակազրկումից բացի Սուարեսը որպես տուգանք կվճարի 100 հզր շվեյցարիական ֆրանկ (66 հզր ֆունտ):
Ավելացնենք, որ Սուարեսը «Լիվերպուլում» բաց կթողնի Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի երեք և Պրեմիեր Լիգայի առաջին ինը հանդիպումները: