«Քարդիֆ Սիթիի» գլխավոր մարզիչ Օլե-Գուննար Սուլշերը հայտնել է ակումբում աշխատանքը շարունակելու իր մտադրության մասին, չնայած որ հաջորդ մրցաշրջանը նրանք կսկսեն Չեմպիոնշիփում:
Շաբաթ օրը պարտվելով «Նյուքասլին» (3:0)՝ Սուլշերի սաները առաջնության ավարտից մեկ տուր առաջ հրաժեշտ տվեցին Պրեմիեր Լիգային: Հունվարին Մալկի Մաքային փոխարինած նորվեգացի մասնագետը չկատարեց իր առաջադրանքը, սակայն չի պատրաստվում փախչել խնդիրներից:
-Կմնա՞մ արդյոք ես: Անկասկած: Ես «Քարդիֆի» մարզիչն եմ և չեմ պատրաստվում հանձնվել: Վերջին տորում մենք լավ խաղով ցույց կտանք մեր պրոֆեսիոնալությունը, որից հետո կկազմենք հաջորդ մրցաշրջանի պլանները,- ասել է Սուլշերը: Sky Sports