Հաջորդ մրցաշրջանում «Սուոնսին» ցանկանում է վարձակալել «Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուին: Այս մասին հայտնում է Daily Mirror պարբերականը:
Ընթացիկ մրցաշրջանում 19-ամյա Լուկակուն հաջող հանդես է գալիս «Վեստ Բրոմվիչում», որի կազմում արդեն 13 գոլի հեղինակ է դարձել: «Վեստ Բրոմվիչը» ցանկանում է երկարաձգել վարձակալությունը: Մինչդեռ Ռոմելուն արդեն հայտնել է, որ ցանկանում է հաջորդ մրցաշրջանն անցկացնել այնպիսի ակումբում, որը հանդես է գալիս եվրոգավաթներում:
Ինչպես հայտնի է, «Սուոնսին», հաղթելով Լիգայի գավաթում, Եվրոպա Լիգայի ուղեգիր է նվաճել: Հենց սրանով էլ ակումբը ցանկանում է հրապուրել Լուկակուին:
Ավելացնենք, որ Ռոմելուի օգնությամբ «Սուոնսիի» գլխավոր մարզիչ Միքայել Լաուդրուպը ցանկանում է հանել լարվածությունը նոմինալ կիսապաշտպան Միչուի վրայից: Վերջինս կանոնավոր հանդես է գալիս հարձակման գծում: