• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Սուոնսին» հույս ունի կրկին վարձակալել դե Գուզմանին

Ջոնատան դե Գուզման«Սուոնսիի» նախագահ Հյու Ջենկինսը հայտարարել է, որ ակումբը կփորձի կրկին վարձակալել «Վիլյառեալի» կիսապաշտպան Ջոնատան դե Գուզմանին:

Անցած մրցաշրջանը կանադական արմատներով հոլանդացին հաջողությամբ անցկացրեց «Լիբերթիում»` «կարապների» հետ նվաճելով Լիգայի գավաթը և դրա հետ մեկտեղ` եվրոգավաթի ուղեգիր:

Այս ամառ «Սուոնսին» ցանկանում է կրկին վարձակալել դե Գուզմանին, չնայած «Վիլյառեալի»` Լա Լիգա վերադառնալուն: Ֆուտբոլիստի իրավունքներն ամբողջությամբ գնելու մասին խոսք դեռևս չի գնում:

-Ես հանդիպել եմ Ջոնատանի գործակալի հետ, և նա ասաց, որ նրանց հարմար է այն իրավիճակը որում գտնվում են: Հույս ունեմ, մենք կպայմանավորվենք «Վիլյառեալի» հետ մոտակա ժամանակներս,- Ջենկինսի խոսքերն է մեջբերում South Wales Evening Post-ը: