• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Սուոնսին» «նոր Միչու» է փնտրում

Միչու«Սուոնսիի» գլխավոր մարզիչ Միքայել Լաուդրուպը խոստովանել է, որ ամռանն իր գլխավոր նպատակն է լինելու գնել այնպիսի հարձակվողի, ով կկարողանա նվազեցնել իսպանացի Միչուի ծանրաբեռնվածությունը:

Անցած ամռանը «Սուոնսին» անհավանական գործարք կատարեցին՝ ձեռք բերելով 27-ամյա Միչուին ընդամենը 2 մլն ֆունտով: Մինչ այսօր ֆուտբոլիստը դարձել է 18 գոլի հեղինակ Պրեմիեր Լիգայում և օգնել թիմին հաղթել Լիգայի գավաթում:

-Դժվար է, որովհետև նախ բոլորը ցանկանում են գոլ խփող խաղացողներ, և երկրորդ, այսպիսի խաղացողները թանկ արժեն: Կկարողանա՞նք մենք ձեռք բերել ևս մեկ Միչուի: Ես նման հույս ունեմ, սակայն մեզ համար հեշտ չի լինելու:

Այո, կան ֆուտբոլիստներ, ում ցանկանում ենք ձեռք բերել, սակայն այլ ակումբներ նույնպես ցանկանում են նրանց գնել, իսկ մենք ֆինանսապես ամենաապահովվածը չենք Պրեմիեր Լիգայում: Չեք կարող վստահ լինել, որ կոպեկներով կգտնեք ռմբարկուի: Մենք դա արեցինք նախորդ տարի, սակայն ամեն անգամ լոտոյով չեք շահի,- հայտնել է մասնագետը: ESPN

Հետաքրքիր փաստեր